21:29  ,  14 մայիսի, 2023

«Արսենալը» պարտվեց «Բրայթոնին»՝ 0:3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բրայթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։

51-րդ րոպեին աչքի ընկավ պարագվայցի հարձակվող Խուլիո Էնսիսոն (տեսանյութ)։ 86-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Գերմանիան ներկայացնող հարձակվող Դենիզ Ունդավը (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը (տեսանյութ

«Արսենալը» (36 խաղ) 81 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (35 խաղ) հետ է 4 միավոր։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաջորդ տուրում կարող է պաշտպանել տիտղոսը եւ մայիսի 21-ին սեփական խաղադաշտում հաղթի Լոնդոնի «Չելսիին»։

«Բրայթոնը» (34 խաղ) 6-րդն է՝ 58 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 0:3

Խուլիո Էնսիսո, 51, Դենիզ Ունդավ, 86, Պերվիս Էստուպինիան, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով