Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Շալկեին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 6:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը, մարոկկացի պաշտպան Նուսայր Մազրաուին։
«Բավարիան» 68 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Շալկեն» 16-րդն է՝ 30 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բավարիա» - «Շալկե»՝ 6:0 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 21, Յոզուա Կիմիխ, 29, 11մ, Սերժ Գնաբրի, 50, 65, Մատիս Տել, 80, Նուսայր Մազրաուի, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում