09:46  ,  12 մայիսի, 2023

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են իսպանական «Սեւիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, իտալական «Ռոմայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, գերմանական «Բայերի» պաշտպան Էդմոն Տապսոբան (Բուրկինա Ֆասո) եւ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 90+7 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 26

«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)` 1:0 (տեսանյութ)

Էդոարդո Բովե, 63

Պատասխան հանդիպումները մայիսի 18-ին են։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում