21:37  ,  9 մայիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոն «Ռեալին»։ Անգլիական թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրապարակել է մեկնարկային կազմը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոլքեր, Ռուբեն Դիաշ, Սթոունզ, Գյունդոգան, Ականջի, Սիլվա, Դե Բրույնե, Ռոդրի, Գրիլիշ, Հոլանդ։

Ավելի վաղ մեկնարկային կազմը հրապարակել էր նաեւ «Ռեալը»։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում