23:58  ,  7 մայիսի, 2023

«Վեստ Հեմն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահմայի գոլը 27-րդ րոպեին։

«Վեստ Հեմը» (35 խաղ) 15-րդն է՝ 37 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդը» (34) չորրորդ տեղում է՝ 63 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում