23:42  ,  6 մայիսի, 2023

Արինա Սաբալենկան՝ Մադրիդի մրցաշարի հաղթող (ֆոտո, վիդեո)

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Մադրիդի WTA-1000 մրցաշարի հաղթողի կոչումը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի հետ եւ առավելության հասավ 6:3, 3:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Այս տարի Սաբալենկան նվաճեց երրորդ տիտղոսը։ Նա հաղթել էր նաեւ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ Ադելաիդայի մրցաշարում։

Սաբալենկան մենախաղում նվաճել է 13 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով