19:08  ,  6 մայիսի, 2023

«Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը նվաճեցին զուգախաղի հաղթողի տիտղոսը

Ռուսաստանի Կարեն Խաչանով - Անդրեյ Ռուբլյով զույգը նվաճեց Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը մրցեցին հնդիկ Ռոհան Բոպանայի եւ ավստրալացի Մեթյու Էբդենի հետ եւ առավելության հասան 6:3, 3:6, 10:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Կարեն Խաչանովն առաջին տիտղոսը նվաճեց զուգախաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով