Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Դեյվի Զելկեն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին։
«Բայերը» 48 միավորով 6-րդն է, «Քյոլնը» 10-րդն տեղում է՝ 38 միավոր։
Օրվա մյուս խաղում «Մայնցը» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ պարտվեց 2:3 հաշվով։
«Մայնցը» 45 միավորով 8-րդն տեղում է, «Շալկեն» 14-րդն է՝ 30 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Բայեր» - «Քյոլն»՝ 1:2 (տեսանյութ)
Ամին Ադլի, 28 - Դեյվի Զելկե, 14, 36
«Մայնց» - «Շալկե»՝ 2:3 (տեսանյութ)
Լեանդրո Բարեյրո, 53, Աարոն Կարիկոլ, 70 - Մարիուս Բյուլտեր, 26, Թոմ Կրաուս, 60, Մարիուս Բյուլտեր, 90+10
Մայիսի 6
«Աուգսբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 17:30 (Երեւանի ժամանակ)
«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 17:30
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բոխում»՝ 17:30
«Հերտա» - «Շտուտգարտ»՝ 17:30
«Հոֆենհայմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 19:30
«Վերդեր» - «Բավարիա»՝ 20:30
Մայիսի 7
«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»՝ 19:30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում