What a reply! @carlosalcaraz | @MutuaMadridOpen | #MMOPEN pic.twitter.com/8ei8QVvkIr
— ATP Tour (@atptour) May 5, 2023
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 20-րդ ռակետ, խորվաթ Բորնա Չորիչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։ Ալկարասն ու Չորիչն առաջին անգամ էին խաղում իրար դեմ։
Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի դիմակայության հաղթողը։
Ալկարասն անցած տարի նվաճել է այս մրցաշարի տիտղոսը։ Մայիսի 5-ին Ալկարասը նշում է ծննդյան 20-ամյակը։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։ Հաղթողը կստանա 1,1 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում