01:03  ,  5 մայիսի, 2023

«Բրայթոնը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված խաղում «Բրայթոնն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ

Ավելացված 9-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 63 միավորով չորրորդն է եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդից»։ «Բրայթոնը» (32 խաղ) 6-րդն է՝ 55 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուրից տեղափոխված խաղ

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 90+9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում