21:56  ,  3 մայիսի, 2023

«Յուվենտուսի» եւ «Ատալանտայի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Սպեցիային» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրի գլխավորած թիմից աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսն ու սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 63 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Լացիոյից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Չորրորդ տեղում է «Ատալանտան», որը 3:2 հաշվով պարտության մատնեց «Սպեցիային» եւ ունի 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Յուվենտուս» - «Լեչե»՝ 2։1 (տեսանյութ)

Լեանդրո Պարեդես, 15, Դուշան Վլահովիչ, 40 - Ասան Սեսայ, 37, 11մ

«Ատալանտա» - «Սպեցիա»՝ 3:2 (տեսանյութ)

Մարտեն դե Ռոն, 32, Դավիդե Ձապակոստա, 48, Լուիս Մուրիել, 54 - Էմանուել Գյասի, 18, Մեհդի Բուրաբյա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում