00:54  ,  3 մայիսի, 2023

«Արսենալը» հաղթեց «Չելսիին» եւ վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Չելսիին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

«Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

34 խաղից հետո «Արսենալը» 78 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» 32 խաղում վաստակել է 76 միավոր։ «Չելսին» (33 խաղ) 12-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 18, 31, Գաբրիել Ժեզուս, 34 - Չուկվունոնսո Մադուեկե, 65

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում