00:56  ,  2 մայիսի, 2023

«Սեւիլիան» պարտվեց «Ժիրոնային» (տեսանյութ)

«Ժիրոնան» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնությունում։ Նախորդ տուրում Մադրիդի «Ռեալին» 4:2 հաշվով հաղթելուց հետո կատալոնական թիմը 32-րդ տուրում հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի պաշտպան Խուանպեն եւ արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։

«Ժիրոնան» 44 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Սեւիլիան» 11-րդն է՝ 41 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սեւիլիա» - «Ժիրոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Խուանպե, 23, Վալենտին Կաստելյանոս, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում