00:38  ,  30 ապրիլի, 2023

«Ատալանտան» պարտության մատնեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Տորինոն» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 34-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան։ Թուրինյան թիմից պատասխան գոլը խփեց պարագվայցի հարձակվող Առնալդո Անտոնիո Սանաբրիան։ «Ատալանտայի» հաղթական գոլի հեղինակը կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան է։

«Ատալանտան» 55 միավորով 6-րդն է, «Տորինոն» 12-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Տորինո» - «Ատալանտա»՝ 1:2 (տեսանյութ)

Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 75 - Դավիդե Ձապակոստա, 34, Դուվան Սապատա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում