Անգլիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Վեստ Հեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի գոլի շնորհիվ։
«Լիվերպուլից» աչքի ընկան հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն եւ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը։
«Լիվերպուլը» 32 խաղից հետո 53 միավորով 6-րդն է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղ նահանջած Լոնդոնի «Տոտենհեմը»։ «Վեստ Հեմը» 14-րդն է՝ 34 միավոր։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)
Լուկաս Պակետա, 12 - Կոդի Գակպո, 18, Ժոել Մատիպ, 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի