19:35  ,  24 ապրիլի, 2023

Բենզեման ու Ալաբան չեն օգնի «Ռեալին» առաջիկա խաղում

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» կհյուրընկալվի «Ժիրոնային»։ Մադրիդյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է կազմը, որը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը։

Վնասվածքների պատճառով բացակայում են ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ժիրոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում