23:50  ,  22 ապրիլի, 2023

ԵԱ․ Հայաստանը 4 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ

Երեւանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը բարձրացավ առաջին տեղ՝ 4 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե։

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հայաստանից Գոռ Սահակյանը (67 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։

Երկրորդ տեղում է Ռումինիան՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե։

Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում