19:25  ,  22 ապրիլի, 2023

«Բավարիան» պարտություն կրեց՝ 1:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով, թեեւ առաջինն էր հասել հաջողության։ 30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Մայնցին» կամային հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Լյուդովիկ Աժորկի, լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Լեանդրո Բարեյրոյի եւ իսպանացի կիսապաշտպան Աարոն Կարիկոլի գոլերը։

«Բավարիան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Մայնցը» 6-րդն է՝ 45 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 3:1 (տեսանյութ)

Լյուդովիկ Աժորկ, 65, Լեանդրո Բարեյրո, 73, Աարոն Կարիկոլ, 79 - Սադիո Մանե, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով