17:15  ,  22 ապրիլի, 2023

Եվրոպայի նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 19-ամյա Գարիկ Կարապետյանը պարգեւատրվեց երկամարտի ոսկե, պոկում վարժության փոքր ոսկե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալներով:

Գարիկ Կարապետյանը երիտասարդների եւ Եվրոպայի երկամարտի ռեկորդներով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երկամարտում նա գրանցեց 392 կգ արդյունք (178+214)՝ 5 կգ-ով հետ թողնելով արծաթե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեին (387, 173+214): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը բաժին հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Տուդոր Բրատուին (374 կգ, 170+204):

Գարիկ Կարապետյանը նվաճեց Հայաստանի 3-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգեւատրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում