Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տղամարդկանց 96 կգ քաշային կարգի А խմբի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Դավիթ Հովհաննիսյանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով: Արա Աղանյանը պարգեւատրվեց Եվրոպայի արծաթե մեդալով, պոկում վարժության փոքր բրոնզե մեդալով եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալով:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը երկամարտի 363 կգ արդյունքով նվաճեց կոչումը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Կրիստիանո Ջուզեպե Ֆիկոն:
Հիշեցնենք, որ հայ ծանրորդները հավասարը չունեցան 96 կգ քաշայինների պայքարում: Նրանց պատվին Հայաստանի երկու դրոշ բարձրացավ եւ հնչեց հիմնը:
Մարզամահերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները մրցելույթների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին չեմպինոնին եւ փոխչեմպիոն: Յուրաքանչյուր հաջող մոտեցման ժամանակ մարզահամերգային համալիրը պայթում էր ցնծությունից: Պարգեւատրման արարողության ժամանակ էլ երկրպագուները չեմպիոն եւ փոխչեմպիոնի հետ հավասար երգեցին օրհներգը:
Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի 7-րդ մեդալն է երկամարտում:
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում