00:52  ,  20 ապրիլի, 2023

ՉԼ․ «Ինտերը» պայքարից դուրս թողեց «Բենֆիկային» եւ կիսաեզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին՝ 3:3։

14-րդ րոպեին «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան բացեց խաղի հաշիվը։

Սակայն հյուրերը 38-րդ րոպեին վերականգնեցին հավասարությունը նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Աուրսնեսի գոլի շնորհիվ։

65-րդ րոպեին «Բենֆիկայի» դարպասը գրավեց Լաուտարո Մարտինեսը։ 78-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը մեծացրեց արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

86-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բենֆիկայի» պորտուգալացի պաշտպան Անտոնիո Սիլվան։ Ավելացված վերջին րոպեին հյուրերի երրորդ գոլը խփեց խորվաթա հարձակվող Պետար Մուսան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

Թիմերի առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվել էր 2:0 հաշվով «Ինտերի» օգտին։

«Ինտերի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Իտալիայի չեմպիոն «Միլանը», որը պայքարից դուրս էր թողել Ա Սերիայի առաջատար «Նապոլիին» (1:0, 1։1)։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 3:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Նիկոլո Բարելա, 14, Լաուտարո Մարտինես, 65, Խոակին Կոռեա, 78 - Ֆրեդրիկ Աուրսնես, 38, Անտոնիո Սիլվա, 86, Պետեր Մուսա, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում