09:40  ,  18 ապրիլի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում այս շաբաթ տեղի կունենան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Ապրիլի 18-ին Լոնդոնի «Չելսին» կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որը պաշտպանում է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 2:0 հաշվով։

Իտալիայի չեմպիոն «Միլանը» կհյուրընկալվի Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է միլանյան թիմը։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Չելսի» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:2)

«Նապոլի» - «Միլան»՝ 23:00 (առաջին խաղ՝ 0:1)

Ապրիլի 19

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00 (առաջին խաղ՝ 0:3)

«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում