21:51  ,  15 ապրիլի, 2023

«Նապոլին» չկարողացավ հաղթել «Վերոնային»

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Նապոլին» տանը մրցեց «Վերոնայի» հետ։

Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0

«Նապոլին» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյից»։ «Վերոնան» 18-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 0:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում