22:13  ,  31 հոկտեմբերի, 2012

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը ճապոնացի ֆուտբոլիստի հետ

Միլանի «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ճապոնացի ֆուտբոլիստ Յուտո Նագատոմոյի հետ, հայտնում է Football Italia-ն:

Պաշտպանի գործող պայմանագիրը ակումբի լրանում է 2016-ի հունիսին, սակայն «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն եւս մեկ տարով` առաջարկելով ավելի լավ պայմաններ:

26-ամյա Նագատոմոն «Ինտեր» է տեղափոխվել 2011-ի հունվարին` «Չեզենայի» կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում