12:52  ,  14 ապրիլի, 2023

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, որը երկու գոլ է խփել իսպանական «Սեւիլիային», պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում Թուրինի «Յուվենտուսի» հաղթական գոլի հեղինակ, պաշտպան Ֆեդերիկո Գատին, բելգիական «Ռոյալ Յունիոնի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասը, որը գոլ խփեց գերմանական «Բայերին» եւ հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն, որը 82 տոկոս ճշգրտությամբ փոխանցումներ է կատարել «Ռոմայի» դեմ խաղում։

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)

 Մարսել Զաբիտցեր, 14, 21  - Տայրել Մալասիա, 85, ինքնագոլ, Հարի Մագուայր, 90+3, ինքնագոլ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 73

«Բայեր» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 82 - Վիկտոր Բոնիֆաս, 51

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 54

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 43

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 20-ին։

Կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) / «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) / «Սեւիլիա» (Իսպանիա)

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) / «Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա) / «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 18-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում