19:14  ,  31 հոկտեմբերի, 2012

«Տոտենհեմը» ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի հարձակվողին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Սեւիլիայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սեւլիայի» նախագահ Խոսե Մարիա դել Նիդոն արդեն հրաժարվել է վաճառել հարձակվողին «Տոտենհեմին» 20 միլիոն եվրոյի դիմաց:

Սակայն Դել Նիդոն խոստովանել է, որ «Սեւիլիան» հնարավոր է` բանակցություններ սկսի հունվարին, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, հայտնում է Football Espana-ն:

Նեգրեդոյի` «Տոտենհեմ» տեղափոխվելու հնարավորություններն ավելի են մեծանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմանուել Ադեբայորը 2013-ի սկզբին կարող է լքել լոնդոնյան ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով