21:46  ,  11 ապրիլի, 2023

Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը, որը կմասնակցի պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը։

Մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Բենֆիկա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում