¡El @RayoVallecano buscará recortar diferencias en Vallecas!#RayoAtleti#LaLigaSantander#LaLigaHighlights pic.twitter.com/Rycn62oklU
— LaLiga (@LaLiga) April 9, 2023
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Աթլետիկոն» մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի ղեկավարած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
22-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան, 25-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։
63-րդ րոպեին հեռացվեց «Ռայո Վալիեկանոյի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիան Լեժյոնը։ 85-րդ րոպեին դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատեց իսպանացի պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան։
«Աթլետիկոն» 57 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Ռայո Վալիեկանոն» 9-րդն է՝ 37 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռայո Վալիեկանո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)
Ֆրանսիսկո Գարսիա, 85 - Նաուել Մոլինա, 22, Մարիո Էրմոսո, 25
Հեռացում՝ Ֆլորիան Լեժյոն («Ռայո Վալիեկանո»), 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում