21:27  ,  9 ապրիլի, 2023

«Լիվերպուլն» ու «Արսենալը» խաղացին ոչ ոքի (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ 10 րոպե անց նրա փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

42-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 52-րդ րոպեին նա չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին պարտությունից փրկեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գոլը 87-րդ րոպեին։

«Արսենալը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լիվերպուլը» 29 խաղից հետո 44 միավորով 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 42, Ռոբերտո Ֆիրմինո, 87 - Գաբրիել Մարտինելի, 8, Գաբրիել Ժեզուս, 28

Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում