19:54  ,  8 ապրիլի, 2023

«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Ունիոն Բեռլինին»։

Երրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինն» ունի 51 միավոր, «Ֆրայբուրգը» չորրորդն է` 47 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 0:1 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 51

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 2:1 (տեսանյութ)

Դոնիել Մալեն,  28, Յուսաֆա Մուկոկո, 79 - Կեւին Բեհրենս, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով