Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը։
29 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 56 միավորով երրորդն է, «էվերտոնը» (30 խաղ) 16-րդն է՝ 27 միավոր։
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 2:0 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինայ, 36, Անտոնի Մարտիալ, 71
«Աստոն Վիլա» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)
«Բրենթֆորդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 18:00
«Ֆուլհեմ» - «Վեստ Հեմ»՝ 18:00
«Լեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 18:00
«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 18:00
«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 18:00
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում