00:44  ,  29 մարտի, 2023

Եվրո-2024․ Թուրքիան պարտվեց Խորվաթիային, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրը։

Հայաստանի հավաքականի հետ D խմբում ընդգրկված Թուրքիայի հավաքականը հյուրընկալեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

Խորվաթիայի հավաքականը 4 միավորով երկրորդն է։ Առաջատարը նույնքան միավոր վաստակած Ուելսի թիմն է, որը երկրորդ տուրում 1:0 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։ Թուրքիան 3 միավորով երրորդն է։

A խմբում Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց շոտլանդացիներին։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

Շոտլանդիան 6 միավորով խմբի առաջատարն է, Իսպանիան երկրորդն է՝ 3 միավոր։

I խմբում Շվեյցարիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Իսրայելին եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6 միավոր ունի նաեւ Ռումինիայի թիմը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Բելառուսին։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

A խումբ

Շոտլանդիա - Իսպանիա՝ 2:0 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 7, 51

Վրաստան - Նորվեգիա՝ 1:1 (տեսանյութ)

Ժորժ Միկաուտաձե, 61 - Ալեքսանդր Սյորլոտ, 15

D խումբ

Թուրքիա - Խորվաթիա՝ 0:2 (տեսանյութ)

Մատեո Կովաչիչ, 20, 45+4

Ուելս - Լատվիա՝ 1:0 (տեսանյութ)

Կիֆեր Մուռ, 41

I խումբ

Շվեյցարիա - Իսրայել՝ 3։0

Ռուբեն Վարգաս, 39, Զեկի Ամդունի, 48, Սիլվան Վիդմեր, 52

Ռումինիա - Բելառուս՝ 2։1 (տեսանյութ)

Նիկոլաե Ստանչու, 17, Անդրեյ Բուրկե, 19 - Վլադիսլավ Մորոզով, 86

Կոսովո - Անդորրա՝ 1:1

Էդոն Ժեգրովա, 59 - Ալբերտ Ռոսաս, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում