15:16  ,  27 մարտի, 2023

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների ընկերական  հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում