14:44  ,  24 մարտի, 2023

ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում Մեսիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ Սպասվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի փարիզյան ակումբի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

ՊՍԺ-ն դիտարկում է Պորտուգալիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու տարբերակը։ Նրա հրաժարագինը 150 միլիոն եվրո է։ Transfermarkt-ը Լեաուի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում