20:42  ,  30 հոկտեմբերի, 2012

«Միլանի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների ցուցակը

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին լրջորեն դիտարկում է ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին պաշտոնակ անելու հնարավորությունը, հայտնում է Goal.com-ը:

Բերլուսկոնին կազմել է մարզիչների ցուցակ, ում նա կցանկանար տեսնել «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ցուցակում առաջատար դիրքերում են «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան եւ «Զենիթի» մարզիչ Լուչանո Սպալետին: Նրանց հաջորդում են «Ինտերի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը եւ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Ռոբերտո Մանչինին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում