16:26  ,  22 մարտի, 2023

Հայաստան - Թուրքիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչեսը։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանիերոն եւ Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ մրցավար է նշանակվել Մարիո Մելերո Լոպեսը։

Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում