00:27  ,  22 մարտի, 2023

ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին եւ կեսական միավոր են հետ առաջատարից

Չեռնոգորիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան եւ կեսական միավոր են հետ չորս հաղթանակ տարած միանձնյա առաջատար ռումինացի Իրինա Բուլմագայից։

Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի Գյունայ Մամաձադային, Էլինա Դանիելյանը՝ հույն Ստավրուլա Ցոլակիդուին եւ ունեն 3,5-ական միավոր՝ բաժանելով 2-9-րդ տեղերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաեւ Աննա Սարգսյանը (2,5 միավոր),  ոչ ոքի խաղացին Մարիամ Մկրտչյանը (2,5), Սուսաննա Գաբոյանը (2)։ Պոլինա Կոբակը (2) պարտություն կրեց։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում