00:27 22 մարտի, 2023Չեռնոգորիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան եւ կեսական միավոր են հետ չորս հաղթանակ տարած միանձնյա առաջատար ռումինացի Իրինա Բուլմագայից։
Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի Գյունայ Մամաձադային, Էլինա Դանիելյանը՝ հույն Ստավրուլա Ցոլակիդուին եւ ունեն 3,5-ական միավոր՝ բաժանելով 2-9-րդ տեղերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաեւ Աննա Սարգսյանը (2,5 միավոր), ոչ ոքի խաղացին Մարիամ Մկրտչյանը (2,5), Սուսաննա Գաբոյանը (2)։ Պոլինա Կոբակը (2) պարտություն կրեց։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.