09:36  ,  21 մարտի, 2023

«Տոտենհեմը» կհեռացնի Անտոնիո Կոնտեին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է հեռացնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Պաշտոնանկությունը սպասվում է արդեն այս շաբաթ, հաղորդում է The Telegraph-ը։

Կոնտեն հրապարակային քննադատության էր ենթարկել իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին՝ նշելով, որ խաղադաշտում 11 եսասերներ են, որոնք չեն մտածում ընդհանուր գործի եւ հաջողության մասին։ Այդ քննադատությունից հետո «Տոտենհեմում» որոշել են չշարունակել համագործակցությունը նրա հետ։

Կոնտեին կփոխարինի Ռայան Մեյսոնը։

Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորում է 2021թ․ նոյեմբերից։

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 տուրից հետո «Տոտենհեմը» 48 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում