Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց չեմպիոն «Ռեալին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
9-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն (տեսանյութ)։ 45-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն (տեսանյութ)։
81-րդ րոպեին «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն գրավեց «Բարսելոնայի» դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն։
«Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» երկրորդն է՝ 56 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Սերխի Ռոբերտո, 45, Ֆրանկ Կեսիե, 90+2 - Ռոնալդ Արաուխո, 9, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի