01:57 20 մարտի, 2023Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց չեմպիոն «Ռեալին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
9-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն (տեսանյութ)։ 45-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն (տեսանյութ)։
81-րդ րոպեին «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն գրավեց «Բարսելոնայի» դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն։
«Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» երկրորդն է՝ 56 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Սերխի Ռոբերտո, 45, Ֆրանկ Կեսիե, 90+2 - Ռոնալդ Արաուխո, 9, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.