Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ռենին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էին հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու արգենտինացի Լիոնել Մեսին, որոնք անցկացրին ամբողջ հանդիպումը։
Փարիզյան թիմի ֆուտբոլիստները 7 հարված կատարեցին դարպասին, 7 սեյվի հեղինակ դարձավ հյուրերի ֆրանսիացի դարպասապահ Սթիվ Մանդանդան։
«Ռենին» հաղթանակ բերեցին կամերունցի հարձակվող Կառլ Տոկո Էկամբիի եւ ֆրանսիացի հարձակվող Առնո Կալիմուենդոյի գոլերը։
ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Ռենը» 5-րդն է՝ 50 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
ՊՍԺ - «Ռեն»՝ 0:2 (տեսանյութ)
Կառլ Տոկո Էկամբի, 45, Առնո Կալիմուենդո, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:19 , 20 հոկտեմբերի
11:55 , 20 հոկտեմբերի
11:26 , 20 հոկտեմբերի
10:14 , 20 հոկտեմբերի
09:36 , 20 հոկտեմբերի
09:07 , 20 հոկտեմբերի
00:38 , 20 հոկտեմբերի
23:45 , 19 հոկտեմբերի
22:06 , 19 հոկտեմբերի
21:18 , 19 հոկտեմբերի