20:48  ,  19 մարտի, 2023

Անգլիայի գավաթ․ «Բրայթոնը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բրայթոնը» տանը մրցեց «Գրիմսբի Թաունի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։ Գոլ խփեցին նաեւ Գերմանիան ներկայացնող թուրք հարձակվող Դենիզ Ունդավը, անգլիացի կիսապաշտպան Սոլոմոն Մարչը եւ ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման։

«Բրայթոնը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ «Մանչեսթեր Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։ Վերջին ուղեգիրը վիճարկում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆուլհեմը»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բրայթոն» - «Գրիմսբի Թաուն»՝ 5:0 (տեսանյութ)

Դենիզ Ունդավ 6, Էվան Ֆերգյուսոն, 51, 70, Սոլոմոն Մարչ, 82, Կաորու Միտոմա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում