20:48 19 մարտի, 2023Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բրայթոնը» տանը մրցեց «Գրիմսբի Թաունի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։ Գոլ խփեցին նաեւ Գերմանիան ներկայացնող թուրք հարձակվող Դենիզ Ունդավը, անգլիացի կիսապաշտպան Սոլոմոն Մարչը եւ ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման։
«Բրայթոնը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ «Մանչեսթեր Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։ Վերջին ուղեգիրը վիճարկում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆուլհեմը»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բրայթոն» - «Գրիմսբի Թաուն»՝ 5:0 (տեսանյութ)
Դենիզ Ունդավ 6, Էվան Ֆերգյուսոն, 51, 70, Սոլոմոն Մարչ, 82, Կաորու Միտոմա, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.