23:38  ,  18 մարտի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 6:0, Հոլանդի հեթ-տրիկը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տանը մրցեց «Բարնլիի» հետ եւ առավելության հասավ 6:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Գոլ խփեց նաեւ կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները տեղի կունենան մարտի 19-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Ֆուլհեմին», «Բրայթոնը»՝ «Գրիմսբիին», «Շեֆիլդ Յունայթեդը»՝ «Բլեքբերնին»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 6:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 32, 35, 59, Խուլիան Ալվարես, 62, 73, Քոուլ Փալմեր, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով