11:03  ,  18 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 2:6, 2։6 հաշվով պարտվեց աշխարհի 10-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Եզրափակիչում Ռիբակինայի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը կիսաեզրափակիչում 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց հույն Մարիա Սակարիին (7-րդ ռակետ)։

Ինդիան Ուելսի մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English