23:42  ,  16 մարտի, 2023

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսն» ու «Ֆեյենորդը» 1/4 եզրափակիչում են (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։

Անգլիական թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց իսպանական «Բետիսին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

56-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով։

Պայքարը շարունակում են նաեւ հոլանդական «Ֆեյենորդը», Թուրինի «Յուվենտուսն» ու իսպանական «Սեւիլիան»։

Պատասխան խաղում «Ֆեյենորդը» 7:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ Թուրինի «Յուվենտուսը» 2:0 հաշվով պարտության մատնեց գերմանական «Ֆրայբուրգին»։  

«Սեւիլիան» 0:1 հաշվով պարտվեց թուրքական «Ֆեներբահչեին», սակայն դուրս եկավ քառորդ եզրափակիչ առաջին խաղում տարած 0:2 հաղթանակի շնորհիվ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բետիս» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։4)

Մարկուս Ռեշֆորդ, 56

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1:0 (առաջին խաղ՝ 0:2)

Էներ Վալենսիա, 41, 11մ

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 7:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Սանտյագո Խիմենես, 9, Օրկուն Քյոկչու, 24, 38, 11մ, Ուսամա Իդրիսի, 49, 60, Ալիռեզա Ջահանբակշ, 64, Դանիլո, 67 – Կեւին Կելսի, 87

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Դուշան Վլահովիչ, 45, 11մ, Ֆեդերիկո Կիեզա, 90+5

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 00:00 (առաջին խաղ՝ 2:2)

«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 0։2)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Բայեր» (Գերմանիա)` 00:00 (առաջին խաղ՝ 0։2)

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)` 00:00 (առաջին խաղ՝ 3։3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում