19:55  ,  16 մարտի, 2023

«Ուրարտուին» հաղթանակ բերեց Ջիկիայի դուբլը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց հետնապահներից ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան։ 

«Ուրարտուն» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 17 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 0:2

Թեմուր Ջիկիա, 75, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում