13:52  ,  30 հոկտեմբերի, 2012

Աշխարհի ամենահարուստ մարդը մտածում է «Աթլետիկոն» գնելու մասին

Մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը պարտասվում է մեծ գումարներ ներդնել իսպանական Պրիմերայում հանդես եղող ակումբներից մեկում:

Marca-ի փոխանցմամբ՝ այդ ակումբը ոչ միայն զարգանալու է, այլեւ պայքարելու է չեմպիոնության համար: Ենթադրվում է, որ այդ ակումբը կլինի Մադրիդի «Աթլետիկոն»: Մադրիդյան ակումբի բաժնետոմսերի վաճառքի մասին խոսում է նախորդ տարվանից, գրում է football.ua-ն:

Forbes-ի տվյալներով՝ 2010, 2011 եւ 2012թթ. Կարլոս Սլիմն աշխարհի ամենահարուստ մարդն է: Նրա կարողությունը գնահատվում է 68.6 միլիարդ դոլար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում