Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
19-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կժամանի Երեւան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:
Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:09 , 1 սեպտեմբերի
14:03 , 1 սեպտեմբերի
13:14 , 1 սեպտեմբերի
12:47 , 1 սեպտեմբերի
12:05 , 1 սեպտեմբերի
11:12 , 1 սեպտեմբերի
10:35 , 1 սեպտեմբերի
10:03 , 1 սեպտեմբերի
09:35 , 1 սեպտեմբերի
09:06 , 1 սեպտեմբերի